Հայերեն   English   Русский  

«Հայկական ժամանակ». Որքա՞ն գումար է անհրաժեշտ ամանորը նշելու համար


  
դիտումներ: 444

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կար ժամանակ, երբ 200 դոլարով կարելի էր նոր տարին նշել, հիմա դա հնարավոր չէ»,-ասում է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը:

«Կար ժամանակ, երբ 200 դոլարով կարելի էր նոր տարին նշել, հիմա դա հնարավոր չէ»,-ասում է «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը: Նա վստահեցնում է, որ այսօր սոցիալական միջին վիճակում գտնվող մարդուն նվազագույնը 250-300 դոլար է անհրաժեշտ նոր տարվա բարեկեցիկ սեղան ունենալու համար՝ այն էլ խոսքը քիչ թե շատ ֆինանսապես ապահոված ընտանիքների մասին է:

Արմեն Պողոսյանի վստահեցմամբ՝ հիմա Հայաստանում մարդիկ կան, որ կերազեին այդ թվաքանակի գումար ունենալու և ամանորյա ապրանքներ գնելու մասին:

«Այն, որ թանկացում լինելու է, մեր փորձը ցույց է տալիս, որ դա անխուսափելի է»,- ասում է «Սպառողների միության» նախագահը:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ամանորյա թանկացումների հետ կապված բացառություններ չեն լինելու: Թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք հենց նոր տարվա հետ էլ կապված են՝ խաղալիքներ, մի շարք պարենամթերքներ և այլն:

Ըստ Պողոսյանի՝ մսի կատաստրոֆիկ թանկացման հետ կապված կթանակա նաև երշիկեղենը` մասնավորապես՝ տեղական արտադրության:

«Մեզ մոտ գները աճում են միշտ»,- ասում է Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ կա մշտական գնաճ, որը սպառողները չեն էլ նկատում: Եվ, եթե նայենք երեք տարվա կտրվածքով, կտեսնենք, որ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մոտ 20% աճ է նկատվում, դրանց մեջ կան թռիչքային թանկացումներ, որոնք երբեմն ունեն կրիմինալ բնույթ, երբ ապրանքատեսակը կարճ ժամանակում կրկնակի թանկացվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: