Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում նախագահին վիրավորելու մեղադրանքով երգչուհուն ազատազրկում է սպառնում


  
դիտումներ: 575

Թուրքիայում երգչուհի Զուհալ Օլջային սպառնում է 1-4 տարվա ազատազրկում «նախագահին վիրավորելու» մեղադրանքով:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, երգչու դեմ հարուցված գործում նշվում է, որ օգոստոսի 5-ին Քադըքյոյի դահլիճներից մեկում երգելիս վերջինս վիրավորել է Թուրքիայի նախագահ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Մասնավորապես, երգչուհու՝ «Դատարկ աշխարհ» երգը մեկնաբանել են հետևյալ կերպ. «Երազ եմ տեսել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է՝ ամեն ինչ դատարկ է, ամեն ինչ սուտ է, մի օր կյանքն ավարտվելու է»: Մոտ ժամանակներս երգչուհի Զուհալ Օլջայը կկանգնի դատարանի առջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: