Հայերեն   English   Русский  

Տնակի բնակիչն այրվել է իր տնակում, տեսանյութ


  
դիտումներ: 6165

Տնակի բնակիչն այրվել է հրդեհից: Գյումրիում Շիրակացի փողոցում՝ բնակելի տների մոտակայքում տեղադրված փոքրիկ տնակում կեսգիշերին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր հասած հրշեջ-փրկարարները փորձել են մաrել տնակի հրդեհը: Մարման աշխատանքների ժամանակ նկատել են հատակին ընկած մարդ:

Կրակից այրվել ու մոխրացել է 1952 թվականին ծնված Գեորգի Ստեփանիձեն, վերջինիս դին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են: Հրդեհը մարվել է մոտ մեկ ժամ անց:

Ստեփանիձեն ծնվել ու ապրում էր Գյումրիում, ընտանիքից բաժան էր, իրենց տան դիմաց փոքրիկ տնակ էր տեղադրել ու այնտեղ էլ ապրում էր: Գրեթե նույն տարածքում, մի փոքր ավելի հեռու բնակվում է նրա մոր հորեղբոր որդին: Պատմում է, Գեորգիին տեսել էր ցերեկը, հետը զրուցել:

Հրդեհից այրվել է նաև տնակի ամբողջ գույքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: