Հայերեն   English   Русский  

Թրամփն արձագանքել է սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքներին


  
դիտումներ: 791

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է սեռական ոտնձգությունների մեջ իր հասցեին հնչեցրած մեղադրանքները: Գրում է Russian.rt.com-ը:

Նա թվիթերում գրառում է կատարել և հայտարարել, որ այդ բոլոր պատմությունները կեղծված էին:

«Չնայած ապարդյուն օգտագործված հազարավոր ժամերին և միլիոնավոր դոլարների ծախսերին` դեմոկրատները չկարողացան ապացուցել Ռուսաստանի հետ դավադրության առկայությունը, և հենց այդ պատճառով նրանք այժմ անցում են կատարել կեղծ մեղադրանքների, հորինված պատմությունների այն կանանց մասին, որոնց ես չեմ ճանաչում կամ երբեք չեմ հանդիպել: Կեղծ տեղեկություննե՜ր », - գրել է Թրամփը:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությունը կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների շուրջ ծագած սկանդալի վերաբերյալ խիստ զայրացրել է Թրամփին:

Ավելի վաղ երեք կին նախքան ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելը սեռական ոտնձգությունների մեջ էին մեղադրել Թրամփին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: