Հայերեն   English   Русский  

Թրամփը ստորագրել է տիեզերագնացներին կրկին Լուսին ուղարկելու հրահանգ


  
դիտումներ: 561

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է ՆԱՍԱ-ին 1972 թվականից ի վեր առաջին առաքելությունն իրականացնելու Մարս մոլորակի վրա:

Այն երկարաժամկետ հետազոտություններ կանցկացնի և կօգտագործի Լուսնի մակերեսը:

Թրամփը հայտարարել է նաև, որ այդ առաքելությունը հիմք կհանդիսանա Մարսի վրա ԱՄՆ վերջնական առաքելության համար, որի ժամկետները, սակայն, չի նշել:

Թրամփի մեծ ծախսերի հետ կապված նախաձեռնությունը, հավանաբար, պետք է արժանանա Կոնգրեսի հավանությանը: Երկու կուսակցություններն էլ աջակցում են տիեզերական խորը հետազոտությունների գաղափարը, սակայն տարակարծիք են վերջնաժամկետների և բյուջեի հարցում:

Ավելի վաղ այս տարի Չինաստանը ևս հայտարարել էր, նախապատրաստվում է առաքելություն իրականացնել Լուսնի վրա:

«Մենք ենք առաջատարը և մենք ենք մնալու առաջատարը»,-հրամանագրի ստորագրության ժամանակ հայտարարել է Թրամփը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: