Հայերեն   English   Русский  

Թուրքիայի կրոնական մարմինը հայտարարել է, որ լոտոյի տոմս գնելը «հարամ» է


  
դիտումներ: 474

Կրոնական հարցերով Թուրքիայի գլխավոր մարմինը՝ Դինայեթը, ազգային վիճակախաղի տոմսերը անվանել է մոլախաղ և հայտարարել, որ դրանք արգելվում են իսլամով:

Թուրքիայի Ազգային վիճակախաղի գլխավոր տնօրինությունը դեկտեմբերի 31-ին հատուկ վիճակահանություն է անցկացնելու, որի ժամանակ կխաղարկվի հսկայական գումար՝ 61 միլիոն թուրքական լիրա (15 միլիոն դոլար):

Դինայեթն այդ առնչությամբ հայտարարել է, որ «բախտի» վրա հիմնված խաղերը հարամ են:

«Բոլոր շահումով խաղերը, որոնք հիմնված են կողմերից մեկի հաղթանակի և մյուսի պարտության վրա, մոլաղության հետ են կապված և հարամ են, քանի որ մի կողմը հաղթում է, իսկ մյուսը հաղթում անարժան ձևով: Մոլախաղության տարածումը մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ դրան մասնակցում են զանգվածները»,-ասում է Դինայեթը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: