Հայերեն   English   Русский  

Հասան Ռուհանին իսլամական աշխարհին 7 առաջարկություն է ներկայացրել


  
դիտումներ: 544

Իրանագետ Արմեն Իսրայելյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտակարգ նիստի ընթացքում ունեցած ելույթում Իրանի նախագահ Հասան Ռուհանին Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով իսլամական երկրներին 7 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ներկայացրել:

Փաստացի Թեհրանի առաջարկությունների փաթեթում ընդգրկված է Իրանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների հիմնական ցանկը, որի վերաբերյալ Ռուհանին բազմիցս է բարձրաձայնել ինչպես ՄԱԿ-ի ամբիոնից, այնպես էլ միջազգային այլ հարթակներում:

Իրանն իր առաջարկությամբ անուղղակիորեն Թուրքիային, Ադրբեջանին, Սաուդյան Արաբիային և ժամանակին «Իսլամական պետության» հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցած երկրներից պահանջում է հստակություն մտցնել իսլամական աշխարհի հետ իրենց հարաբերություններում:

Բացի այդ՝ Իրանի նախագահն առաջարկել է Միացյալ Նահանգների գործողություններին զուգահեռ հստակ գնահատական տալ նաև Իսրայելի քայլերին, ավելին, 7-րդ կետով Իրանի նախագահը պահանջել է շարունակական վերահսկողության ներքո առնել Իսրայելի գործողությունները, որոնք ըստ վտանգավորության աստիճանի բնականաբար առնչվում է իր անմիջական սահմաններին Իսրայելի և Ադրբեջանի մասնակցությամբ իրականացվող գործողություններին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: