Հայերեն   English   Русский  

​Էրդողանը կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք


  
դիտումներ: 532

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահմեդական երկրներին կոչ է արել Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք:

Այս մասին թուրք առաջնորդն ասել է Ստամբուլում Երուսաղեմի հարցին նվիրված Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի բացման ժամանակ, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթի կայքը:

«Միջաղգային նորմերը ոտնահարելով` Միացյալ Նահանգների նախագահը Երուսաղեմը ճանաչել է Իրսյալեի մայրաքաղաք: Կոչ եմ անում Երուսաղեմը ճանաչել օկուպացված պետություն Պաղեստինի մայրաքաղաք»,- հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք դատապարտել են Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը:

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Վերջինս նշել է, որ Պետդեպարտամենտին հանձնարարել է ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է այդ որոշումը: Միևնույն ժամանակ Վաշինգտոնի քննադատությամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի և մի շարք այլ մահմեդական երկրների իշխանությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: