Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն երբեք ազնիվ միջնորդ չի լինի բանակցություններում. Ռոուհանի


  
դիտումներ: 807

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, մեկնաբանելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի կարող հանդես գալ որպես ազնիվ միջնորդ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացում: Գրում է Russian.rt.com-ը:

«ԱՄՆ վարչակազմի վերջին որոշումը հասկացնել տվեց, որ ԱՄՆ-ն փորձում է ապահովել սիոնիստների շահերը և որևէ հարգանք պաղեստինցիների օրինական իրավունքների նկատմամբ չունի», - համապատասխան գրառում Ռոուհանին կատարել է թվիթերում:

Նա նշել է, որ «ԱՄՆ-ը երբեք ազնիվ միջնորդ չի եղել և չի լինի»:

Ավելի վաղ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասը հայտարարել էր, որ ամբողջ աշխարհը դեմ է Երուսաղեմի շուրջ ԱՄՆ-ի որոշմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: