Հայերեն   English   Русский  

​Վարույթ է ընդունվել ավազակային հարձակում կատարելու փաստով հարուցված քրեական գործը


  
դիտումներ: 823

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. նոյեմբերի 28-ին Փ. Մարտիրոսյանը` ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մտել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղակայված վարկային կազմակերպության մասնաճյուղ, հարձակում գործել աշխատակցուհու վրա և զենքի գործադրմամբ, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել և հափշտակել է դրամարկղում առկա զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ գումարը, այնուհետև դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը` Փ. Մարտիրոսյանը աշխատել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիր քաղաքի պարեկապահակետային ծառայությունում, իսկ ենթադրյալ հանցագործության կատարման ժամանակ հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նյութերում առկա են ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից զենքիգործադրմամբավազակայինհարձակումկատարելուենթադրյալ հանցագործության հատկանիշներ, նշված քրեական գործը քննչական ենթակայության կարգով ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ` հետագա նախաքննությունը շարունակելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: