Հայերեն   English   Русский  

Վարչապետը Հայկազյան համալսարանի ռեկտորի հետ կրթական ծրագրերի իրականացման ու Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման մասին


  
դիտումներ: 584

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Բեյրութի Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանին:

Վարչապետը նշել է,

որ Հայաստանում մշտապես բարձր են գնահատել Հայկազյան համալսարանի դերակատարությունը որակյալ համալսարանական կրթության ապահովման և հայագիտության ոլորտում ծանրակշիռ ներդրման համար: Նա կարևորել է Հայկազյան համալսարանի և Հայաստանի կրթական ու գիտական հաստատությունների միջև արդեն իսկ գոյություն ունեցող փոխգործակցությունը, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը:

Երկուստեք կարևորել են Հայկազյան համալսարանի համագործակցությունը հայաստանյան կրթօջախների և գիտական հաստատությունների հետ, փորձի փոխանակումը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, սփյուռքահայության ներուժի իրացմանն ուղղված այլ հարցերի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: