Հայերեն   English   Русский  

Կանադայում ուղևորափոխադրող ինքնաթիռ է վթարի է ենթարկվել


  
դիտումներ: 192

Կանադայում West Wind Aviation ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Օդանավում 22 ուղևոր և անձնակազմի երեք անդամ է գտնվել: Գրում է Russian.rt.com-ը:

Այս մասին հայտնում է CBC հեռուստաընկերությունը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Ֆոնդ դյու Լակ» օդանավակայանից իրականացված թռիչքից անմիջապես հետո:

Նախնական տվյալներով` մի քանի մարդ վիրավորվել է: Զոհերի մասին տեղեկությունները բացակայում են:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի Օհայո նահանգում վթարի ենթարկված մեկ շարժիչով ինքնաթիռի օդաչուն զոհվել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: