Հայերեն   English   Русский  

Պեսկովը` ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի հնարավոր մրցակիցների մասին


  
դիտումներ: 518

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարծիք է հայտնել 2018թ. Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի հնարավոր մրցակիցների մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Պեսկովը «Россия 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ ներկայումս Կրեմլում Պուտինին մրցակից չեն տեսնում, թեև «արժանի մարդիկ» շատ են:

«Մենք շատ արժանի մարդկանց ենք տեսնում, սակայն մենք մրցակիցների չենք տեսնում: Այնուամենայնիվ, իմ կարծիքով Պուտինին անգամ մոտ թեկնածու դեռևս չի հասունացել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Պեսկովի խոսքով` Պուտինը երկրի գործող նախագահն է և դրանով նա տարբերվում է նախագահական քարոզարշավի այլ մասնակիցներից:

«Նրա դեպքում թեկնածությունն, իհարկե, այլ օրենքներով է ընթանում: Չնայած նույն օրենքներով` ինչպես և մյուս բոլորի համար: Սակայն այս նախագահության հետքն, իհարկե, փոխում է իրավիճակը», - ասել է Պեսկովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: