Հայերեն   English   Русский  

​Կենդանակերպի նշանների առողջությունը 2018-ին


  
դիտումներ: 18399

«Բոլոր հիվանդությունները նյարդերից են»,- ասում են բժիշկներն ու ժողովուրդը: Եվ նրանք միանգամայն ճշմարիտ են: Ուստի պետք է հիշել, որ բոլոր խնդիրների, անհաջողությունների ու դժբախտությունների մասին մոռանալ կօգնեն հստակեցված կենսական ուղին ու լավատեսությունը:

2018-ին ամենահաջողակը կդառնան այն նշանները, որոնք կարողանում են ու գիտեն ինքնավերականգնվել. այդ նշաններն են Ցուլերը, Առյուծները, Խեցգետիններն և Ձկները:

Մինչդեռ Խոյերն ու Այծեղջյուրները տարբերվում են իրենց տպավորվող բնույթով, որը կարող է դաժան խաղ խաղալ հենց իրենց հետ:

Հիմա յուրաքանչուր նշանի մասին առանձին:

Խոյեր

Լավ կինի, որ Խոյերը սովորեն ճիշտ սնվել լավ ինքնազգացողության համար: Սթրեսներն ու տհաճություններն ավելի թեթև կտանեք, եթե սովորեք կարգավորել սնունդն ու կամքի ուժ մշակեք, որ ձեռք բերածը ապագայում նույնպես պահպանեք:

Ցուլ

Ցուլերը բնույթով դիմացկուն են ու համբերատար: Այդ որակները կօգնեն նրանց դիմակայելու ցավերին ու յուրաքանչյուր հիվանդությունից հետո արագ ու լիարժեք ապաքինված վերադառնալ բնականոն կյանք: Սակայն աստղերը նախազգուշացնում են, որ 2018-ին մեծ է կոտրվածքներ ստանալու վտանգը: Ուստի լավ կինի օրաբաժնում կալցիումի պարունակությամբ մթերքներ ներառել և հնարավորինս հեռու մնալ վտանգավոր իրավիճակներից:

Երկվորյակներ

Նյարդային համակարգը բոլոր Երկվորյակների խոցելի տեղն է: Սակայն միայն սթրեսները չէ, որ ինքնազգացողության վրա կարող են ազդել: Հնարավոր է, որ խնդիրը վիտամինների ու թարմ օդի պակասի հետևանք լինի: Ուստի 2018-ին լավ կլինի հանգստանալու մեկնեք տաք երկրներ:

Խեցգետին

Տարեսկզբից արդեն Խեցգետինները քրոնիկ հիանդությունների սրացման խնդիր կարող են ունենալ: Ժամանակին բժշկի դիմելը և դրական տրամադրվածությունը, նաև արագ ապաքինմանն ուղղված միտքը կօգնեն արագ վերականգնելու և պահպանելու առողջությունը:

Առյուծ

Լավ կլինի, որ Առյուծները հատուկ ուշադրություն դարձնեն ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Բանն այն է, որ տհաճ վնասվածք ստանալու հավանականությունը մեծ է, ինչը կարող է անորոշ ժամանակով կարևորագույն խնդիրների հետաձգման պատճառ դառնալ: Դրա հակառակ կողմն էլ այն է, որ ֆիզիկական ակտիվության հարկադիր սահմանափակումը կարող է կենսական կարևոր ցուցիչների նվազման հանգեցնել: Ամեն ինչում չափավորություն դրսևորեք. դա միայն և միայն գերազանց ինքնազգացողություն կպարգևի:

Կույսեր

Կույսերը 2018-ին պետք է իրենց ներքին զգացողություններին ուշադրություն դարձնեն ու առողջական խնդրի մասին հուշող ոչ մի օղակ բաց չթողնեն: Հետևեք մաշկի վիճակին, մարսողությանը, կազմակերպեք հանգստի ու առույգության ժամանակաշրջաններ, մի մոռացեք մասնագետներին այցելելու մասին, մի զբաղվեք ինքնաբուժմամբ. դա այս շրջանում բավականին վանգավոր է:

Կշեռք

Կշեռքներն այս տարի պետք է զգուշանան վատ սովորություններից, փորձեք ձերբազատվել դրանցից, դա է լավ ինքնազգացողության երաշխիքը: Իսկ եթե ամեն ինչ թողնեք այնպես, ինչպես կա, ապա ոչ մի ուրիշ ջանք ու ճիգ չի օգնի: Հարկադրված կլինեք լուրջ որոշումներ կայացնել ու կարգի բերել առողջությունը ձեր իսկ համար:

Կարիճ

Կարիճները, թաքցնելու բան չէ, նյարդայնանալու հակում ունեն, և դա առաջին հերթին վնասում է հենց իրենց: Պետք է սովորել հանդարտվել ու աշխարհին նայել ավելի սառը հայացքով, ամեն ինչ սրտին մոտիկ չընդունել: Բացի այդ, 2018-ին հնարավոր է՝ ալերգիկ բնույթի խնդիր առաջանա, ուստի միշտ ձեզ մոտ համապատասխան միջոցներ ունեցեք, որ ալերգիայի առաջին ախտանշանների դեպքում կարողանաք ստեղծված վիճակից դուրս գալ:

Աղեղնավոր

2018-ը բարեհաճ է Աղեղնավորի հանդեպ, քանի որ նրա ներքին աշխարհի ու դեղին Շան սկզբունքների շատ ընդհանրություններ կան: Այս նշանի տակ ծնվածներն այս տարի ինքնազգացողության հետ կապված ապրումներից չեն նեղվի, սակայն կանխարգելիչ միջոցառումները ոչ ոքի չեն խանգարում:

Այծեղջյուր

Շուրջբոլորը սթրես է ու ֆիզիկական մեթոդներով անհնար է դա լուծել, ուստի պետք է ամեն բան ընդունել ինչպես որ կա: Սակայն դա մելամաղձության մեջ ընկնելու պատճառ չէ, այլ առիթ, որ առողջությամբ զբաղվեք: Փորձեք սովորել օրական գոնե մեկ ժամ մենության մեջ անցկացնել, քիչ ուտել անառողջ սնունդ ու հաճախ ժպտալ: Այս խորհուրդները կօգնեն, որ ներքին ներդաշնակություն գտնեք ու առողջական խնդիրներից ազատվեք:

Ջրհոս

Ձեր ոչ թեթև աշխատանքը կարող է ազդել ինքնազգացողության վրա: Հնարավոր է, որ 2018-ը ձեզ հուշի, թե ինչպես կարելի է աշխատանքային պրոցեսը թեթևացնել: Իսկ ազատ ժամանակ փորձեք շատ հանգստանալ: Կօգնեն մերսումները:

Ձկներ

Տարվա մեծ մասը Ձկների ինքնազգացողությունը լավ կլինի, բացառությամբ աշնան սեզոնի, որը, ամենայն հավանականությամբ, մրսածության հիվանդությունների հերթագայության փուլ կլինի. մեկից աչք չբացած՝ մյուսը կհայտնվի: Փորձեք ամրապնդել իմունիտետը. դա առաջնահերթ խնդիր է ձեզ համար առաջիկա 12 ամիսներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: