Ազգային ժողովն արտահերթ նիստում վավերացրեց կառավարության կողմից ներկայացված 4 օրինագիծ
Հիմնական զեկուցող Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյան նշեց, որ այս փաթեթը շուրջ մեկ տասնամյակ կատարվող աշխատանքի արդյունքնը: Առաջին ընթերցումից հետո քննարկվեց և հաշվի են առնվել մի քանի պատգամավորների առաջարկները: այս նախագծով նոր էտապ է սկսվում բյուջետային գործընթացի, բյուջեի ծրագրավորման և կատարողականի վերաբերյալ, մասնավորապես, ծախսային ծրագրերի արդյունավետության գնահատման տեսակետից:
Փոխնախարարը կոչ արեց պատեհ պահին քվերակությամբ հաստատել նախագիծը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրինագիծը։
Հիմնական զեկուցող տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ օրենքում ներկայացված երեք փոփոխություններն ուղղված են փոքր բաժնետերերի շահերի պաշտպանվածության բարձրացմանը.«Առաջին ընթերցումից հետո օրենքում փոփոխություններ չեն եղել: Խնդրում եմ ձեր դրական հաստատումը քվեարկության ժամանակ,- ասաց նա:
Հարակից զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նշեց, որ օրենքը միտված է բաց բաժնետիրական ընկերությունների գործունեությունը թափանցիկ դարձնելուն և փոքր բաժնեմաս ունեցող անհատների ազդեցությունը բաժնետիրական ընկերություններում ավելի մեծացնելուն։ Առաջն ընթերցման ժամանակ որևէ առաջարկ չի եղել: Նա առաջրկեց երկրորդ ընթերցմամբ նույնպես օրենքն ընդունել:
Քվեարկության դրվեց նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Հիմնական զեկուցող Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հաղորդեց, որ նախագիծը միտված է համաչափ հավասարակշռություն մտցնել քաղաքացիաիրավական հարաբերություններում պարտավորության երկու կողմերի համար և սահմանափակելու տույժերի ու տուգանքների առավելագույն սահմանները։
Նշենք, որ Ազգային ժողովը հաստատեց նշված բոլոր նախագծեր: Ավելի վաղ՝ այսօր հաստատվել էր «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը