Հայերեն   English   Русский  

Սոմալիի ոստիկականական ակադեմիայում պայթյուն է որոտացել. կա 17 զոհ


  
դիտումներ: 524

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ոստիկանական ակադեմիայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 17 մարդ է զոհվել: Գրում է Russian.rt.com-ը:

Պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ վիրավորվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոմալիի իշխանությունները Մոգադիշոյում հոկտեմբերի 28-ին իրականացված մի քանի ահաբեկչական հարձակումներից հետո, որոնց արդյունքում ավելի քան 30 մարդ էր զոհվել, աշխատանքից հեռացրել են ոստիկանության և հատուկ ծառայությունների աշխատակիցների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: