Հայերեն   English   Русский  

​Տպավորված չեմ Իսլամական համագործակցության կազմակերպության որոշումից. Իսրայելի վարչապետ


  
դիտումներ: 439

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից հրավիրված արտահերթ գագաթնաժողովին

և Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը` նշելով, որ իսլամական երկրների հայտարարություններից «տպավորված չէ»:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, Իսրայելի վարչապետը պաղեստինցիներին կոչ է արել իրականության հետ առերեսվել` նշելով, որ լավ կլինի` «պաղեստինցիները սկսեն գործել ոչ թե ծայրահեղականության, այլ խաղաղության համար»:

«Հարկավոր է Երուսաղեմին առնչվող մեկ այլ ճշմարտություն ևս ընդունել: Չենք ասում` այս քաղաքը միայն Իսրայեի մայրաքաղաքն է, մենք պնդում ենք, որ հարգում ենք Երուսաղեմում բոլոր դավանանքները և ամբողջ Մերձավոր Արևելքում նման կերպ վարվող միակ երկիրն ենք»,- նշել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն` հավելելով, որ «իրականությունը հաղթելու է», շատ երկրներ Երուսաղեմը ճանաչելու են Իրայելի մայրաքաղաք և իրենց դեսպանությունները տեղափոխելու են այդ քաղաք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: