Հայերեն   English   Русский  

Նախագահական ընտրություններին կմասնակցեմ որպես ինքնաառաջադրված թեկնածու. Պուտին


  
դիտումներ: 926

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններին կմասնակցի որպես ինքնառաջադրված թեկնածու: Գրում է Russian.rt.com-ը:

«Դա ինքնաառաջադրում կլինի: Իհարկե, ես քաղաքական ուժերի աջակցության հույս ունեմ, որոնք կիսում են երկրի զարգացմանն ուղղված իմ տեսակետերը և վստահում են ինձ», - հայտարարել է Պուտինը:

Նա նաև հայտարարել է, որ քաղաքացիների լայն աջակցության հույս ունի:

Պուտինը հայտնել է նաև, որ իր նախընտրական շտաբի ղեկավարի թեկնածու դեռևս չի ընտրվել:

«Իհարկե կցանկանամ, որպեսզի դրանք երկրում հեղինակավոր, հայտնի մարդիկ լինեն, որոնք անկեղծորեն կողմ են այն քաղաքականությանը, որն իրականացվում է վերջին տարիների ընթացքում», - հավելել է ՌԴ գործող նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: