Հայերեն   English   Русский  

​Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է խոշոր չափերի անասնագողությունների փաստով քննված քրեական գործի նախաքննությունը


  
դիտումներ: 870

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ 4 անձինք նախնական համաձայնությամբ`

խմբով,2017 թվականի ընթացքում, տարբեր մարզերի բնակիչներին պատկանող անասնագոմեր ապօրինի մուտք գործելու եղանակով բազմիցս կատարել են մանր եղջերավոր անասունների զգալի և խոշոր չափերի հափշտակություններ:

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, մինչև 2017 թվականի հունիսը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում աշխատած Սամվել Դանիելյանն ու նրա ընկերները` Ռուստամ Ջավոյանը, Անդրանիկ Խաչատրյանը և Էդվարդ Մելիքսեթյանը, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2017 թվականի հունվարից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում, խմբով, կողպեքը կոտրելու կամ դուռը տեղահան անելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարբեր համայնքների բնակիչների անասնագոմեր և այնտեղից հափշտակել 220 գլուխ մանր եղջերավոր անասուններ: Այնուհետև դրանք բեռնել են Է.ՄելիքսեթյանիևԱ.Խաչատրյանիավտոմեքենաները և դրանց գողացված լինելու հանգամանքը թաքցնելով` վաճառել են տարբեր անձանց՝ ստացված գումարը բաժանելով իրար միջև:

Հերթական հափշտակությունից հետո գողոնը Կոտայքի մարզի բնակչին վաճառելու պահին հիշյալ անձինք բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ նշված անձինք հափշտակել են ընդհանուր առմամբ 7,5մլն ՀՀ դրամ արժողությամբ մանր եղջերավոր անասուններ: Մասնավորապես, Ս. Դանիելյանին ու Ա. Խաչատրյանին վերագրվում է անասնագողության 23, Էդվարդ Մելիքսեթյանին` 18, իսկ Ռուստամ Ջավոյանին` 16 դրվագ:

Այսպիսով, վերընշվածհանցավորարարքներիկատարմանհամարմեղադրանքներենառաջադրվել.

1.ՍամվելԴանիելյանին՝ 19դրվագով՝ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

2.Անդրանիկ Խաչատրյանին՝ 19դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

3. Էդվարդ Մելիքսեթյանին՝ 14դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

4.Ռուստամ Ջավոյանին՝ 13 դրվագով՝ՀՀքրեականօրենսգրքի 177-րդհոդվածի 2-րդմասի 1-ին և 3-րդկետերով և 3 դրվագով՝ 177-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:

Քրեականգործինախաքննություննավարտվելէ:Գործըմեղադրականեզրակացությամբհանձնվելէդատավարականհսկողությունիրականացնողդատախազին` այնհաստատելուևդատարանուղարկելուհամար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: