Հայերեն   English   Русский  

Սահակաշվիլին հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին


  
դիտումներ: 1488

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Օդեսայի քաղաքապետ դառնալու ցանկության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե ես հաջող օրինակ լինեմ, հետագայում ցանկանում եմ Օդեսայի քաղաքապետ դառնալ: Շատ եմ ցանկանում Օդեսան բարձրացնել: Սակայն Օդեսան կարելի է բարձրացնել` միայն խաղի բոլոր կանոնները փոխելով», - հայտարարել է Սահակաշվիլին «24 канал» հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ ուկրաինական ZIK հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ պատրաստ է Ուկրաինայի վարչապետ դառնալ:

Սահակաշվիլին նաև կոչ է արել իր կողմնակիցներին տապալել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իշխանությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: