Հայերեն   English   Русский  

Ի՞նչ պետք է անենք, որ ճանապարհների հարցում կախվածություն չունենանք ՌԴ-ից. Գևորգ Գորգիսյանը պահանջում է արձագանքել


  
դիտումներ: 398

Ազգային ժողովի արտահերթ նիստում «Շահութահարկի մասին» օրենքի քննարկման ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն պահանջեց արձագանքել մամուլում հրապարակված այն տեղեկություններին, որ ռուսաստանցի սահմանապահները թույլ չեն տվել վերանորոգել Արաքս գետի վրայով անցնող վթարային հատվածը։

«Ներողություն եմ հայցում, որ միտքս չի վերաբերում քննարկվող խնդրին: Պահանջում եմ որևէ կերպ արձագանք և համապատասխան մեկնաբանություն տրվի: Բանն այն է, որ Սյունիքի մարզում Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական մայրուղու շուրջ 40 մետր երկարությամբ հատված, որը գտնվում է վթարային վիճակում, չի հաջողվում վերանորոգել, որովհետև ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից պետք է թույլտվություն տրվի այդ հատվածի համար: Եվ ՀՀ ռազմավարական կարևորագույն այդ ճանապարհահատվածի 40 մետրը վերանորոգելու համար այդ համաձայնությունը որևէ կերպ չի հաջողվել ձեռք բերել»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ դա լրջագույն խնդիր է:

Գորգիսյանի պահանջեց, որ կառավարությունը պետք է ինչ-որ ձևով մեկնաբանի այս հարցը.«Ինչու՞ չենք կարողանում ռազմավարական կարևորագույն ճանապարհները վերանորոգել, ի՞նչ պետք է անենք, որ ճանապարհների հարցում այսպիսի կախվածություն չունենանք ՌԴ-ից և կոնկրետ ՌԴ զորամասի քմահաճույքներից»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: