Հայերեն   English   Русский  

​Երկրագնդի առաջին կետը, որտեղ ընդունել, իսկ այժմ արգելում են նույնասեռ ամուսնությունները


  
դիտումներ: 1689

Մեծ Բրիտանիայի Բերմուդների Սենատը (Բերմուդյան կղզիներ) չորեքշաբթի օրը հաստատել է նույնասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծը: Այս մասին գրում է Telegraph-ը:

Բերմուդների կառավարչի ստորագրությունից հետո այդ օրենքը կգործի Ատլանտյան օվկիանոսի Բերմուդյան կղզիներում:

Այս պահպանողական կղզու գերագույն դատարանը նույնասեռ ամուսնություններն օրինականացրել էր մայիսին: Իսկ 2016 թվականի հունիսին Բերմուդներում անցկացվել էր հանրաքվե: Ընտրողների գերակշիռ մասը դեմ էր արտահայտվել նույնասեռականների ամուսնությանը, բայց քանի որ ընտրելու իրավունք ունեցողների կեսից ավելին չէր մասնակցել հանրաքվեին, արդյունքները անվավեր էին ճանաչվել:

Այս տարի հուլիսին հաղթանակ տանելուց հետո իշխող կուսակցությունը բարձրացրեց որոշումը չեղյալ հայտարարելու հարցը:

Քննադատները նշում են, որ սա նույնասեռ ամուսնություններն արգելելու աշխարհում առաջին դեպքն է, իսկ գլոբալ ռեակցիան մեծ վնաս կհասցնի զբոսաշրջությանը:

Հակառակ սրան՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ այդ որոշումն ընդունվել էր՝ հակառակ հասարակական կարծիքի, իսկ կղզիների բնակչությունը դեմ է նույնասեռ ամուսնություններին և այժմ պատրաստ չէ դրան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: