Հայերեն   English   Русский  

​Երևան քաղաքի պատմության թանգարանում մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը


  
դիտումներ: 642

Երևան քաղաքի պատմության թանգարանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և հանրակրթության վարչության հետ համատեղ մեկնարկել է «Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը՝ դպրոցական երեխաների համար:

Ծրագրի շրջանակում Երևանի տարբեր դպրոցների շուրջ 150 դպրոցականներ կուսումնասիրեն և առավել մանրամասն կծանոթանան քաղաքի զբոսաշրջային վայրերին ինտերակտիվ խաղ-քարտեզի միջոցով, որն ընկալելու և սովորելու առումով առավել արդյունավետ է տարիքային այս խմբի երեխաների համար:

«Ճանաչենք մեր մայրաքաղաքը և հայրենիքը» կրթական ծրագիրը միտված է հայրենասիրություն սերմանելու մասնակիցների շրջանում և օգնել նրանց՝ առավել լավ ճանաչել սեփական երկրի և քաղաքի այցեքարտ համարվող պատմամշակութային վայրերը, հետաքրքիր պատմություններ իմանալու վերջիններիս մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: