Հայերեն   English   Русский  

Սալմա Հայեքը Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել


  
դիտումներ: 1408

Հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը համալրել է այն կանանց շարքը, որոնք պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին դերասանուհին պատմել է The New York Times պարբերականում հրապարակված հոդվածում:

«Հարվի Վայնշտեյնը մոլի կինոման էր, ռիսկային մարդ, կինոյի աշխարհում տաղանդների հովանավոր, սիրող հայր և հրեշ: Տարիներ շարունակ նա իմ հրեշն է եղել», - գրել է դերասանուհին հոդվածում:

Ինչպես նշում է դերասանուհին, ոտնձգությունների պատմությունը սկսվել է 2002 թվականին, երբ ինքը մասնակցել է «Ֆրիդա» ֆիլմի նկարահանմանը, որի աշխատանքներով հենց պրոդյուսերի ստուդիան էր զբաղվում:

Նրա խոսքերով, Վայնշտեյնը բազմիցս առաջարկել է իրեն միասին ցնցուղ ընդունել, միմյանց մերսում կատարել և սեռական հարաբերություններ ունենալ: Այդ բոլոր առաջարկությունները դերասանուհին մերժել է:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վեց կանայք, որոնք ներկայացնում են բռնության և սեռական ոտնձգության զոհերի շահերը, Նյու Յորքի դատարան են դիմել` ընդդեմ Վայնշտեյնի բողոք ներկայացնելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: