Հայերեն   English   Русский  

Հաղթեց առողջ տրամաբանությունը. Սերժ Սարգսյանը՝ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրման մասին


  
դիտումներ: 661

Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում-փոխզիջում ձեւակերպումների ներքո։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։

«Եվրամիության հետ նոր համաձայնագրի ստորագրումը ճիշտ չէ դիտարկել զիջում-փոխզիջում ձեւակերպումների ներքո։ Դա իմ համոզմունքն է։ Կարծում եմ, որ առողջ տրամաբանությունը իրոք հաղթեց, եւ եթե որեւէ կողմ պայմանագիր է ստորագրում, նշանակում է, որ կողմերը հասել են իրենց ցանկացածի գոնե նվազագույնին։ Թե ինչ ճանապարհներով ենք հասել, զուտ բանակցային պրոցես է»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ երբեք մեզ համար երկխոսությունը չի դիտարկվել որպես հակադրություն. «Մենք մշտապես համոզված ենք եղել, որ պետք է երկխոսել թե Արեւմուտքի, թե Արեւելքի, կոնկրետ՝ Ռուսաստանի հետ։ Սա շատ լավ առիթ է, որ ես հակիրճ անդրադառնամ բանակցությունների պատմությանը։ Շատ մարդիկ, որ տարբեր կարծիքներ էին հայտնում մինչև համաձայնագրի ստորագրումը, իրենց նեղություն չէին տվել ետ գնալ եւ սկսել ակունքներից»։

Ըստ նախագահի, ԵՄ-ն Արեւելյան գործընկերության ծրագիրը հռչակեց 2010 թ. եւ այն ժամանակից սկսած Հայաստանը բանակցում էր ծրագրի արդյունքներից օգտվելու համար։ «Նույն ժամանակահատվածում ինտեգրացիոն պրոցեսներ էին տեղի ունենում նաեւ ԱՊՀ տարածքում։ Երբ բանակցությունների առաջին փուլը սկսում էինք, անկեղծորեն ասեցինք եվրոպացիներին, որ ՌԴ-ն մեր դաշնակիցն է, եւ մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ, եւ չենք կարող բանակցել մի համաձայնագրի շուրջ, որը կարող է խոչընդոտել մեր տնտեսական կապերին։ Ելավ մի պահ, երբ բանակցություններ վարողը սկսեց պայմաններ դնել եւ ասել, որ գիտեք, այ ԵԱՏՄ այս դրույթները հակասում են մեր պայմանագրի այս դրույթներին։ Մեր առջեւ խնդիր դրվեց ընտրություն կատարել երկու տնտեսական շուկաների միջեւ, մենք ստիպված էինք հիշեցնել, որ դեռեւս 2010 թ. այսպես էինք պայմանավորվել։ Եւ չէինք կարող գնալ մի քայլի, որն իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Մենք ամեն բան արել ենք թափանցիկ»,- նշել է Սարգսյանը։

Անդրադառնալով մեղադրանքներին, թե իբր մի գիշերում որոշում է կայացրել ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ՝ նախագահը նշել է. «Ինձ համար շատ ծիծաղելի է, որովհետեւ հրապարակային հայտարարությունները կան, գոյություն ունեն։ Բանակցությունները շարունակվեցին նոր սկզբունքների ներքո, եւ 2015թ. Ռիգայի գագաթնաժողովում որոշում կայացվեց, որ ԱլԳ երկրների նկատմամբ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի»։ին։ Մենք պետք է այս ուղղությամբ գնանք եւ համադրենք շահերը։ Ովքեր փորձում ենք հակադրությունների վրա խաղալ, մշտապես գլխացավանք են ունենում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: