Հայերեն   English   Русский  

Պուտինը մամուլի ասուլիսից հետո հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ


  
դիտումներ: 1043

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ:

«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդի հիմնախնդիրները, ինչպես նաև ճգնաժամային գոտիներում իրավիճակը՝ Կորեական թերակղզում միջուկային խնդրի կարգավորման շեշտադրումով», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Բացի այդ Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել շփումները:

Նախօրեին տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը, որի ընթացքում նա մի քանի հայտարարություն արեց ԱՄՆ-ի և անձամբ Դոնալդ Թրամփի հետ համագործակցության մասին: Մասնավորապես, Պուտինը, պատասխանելով Թրամփի աշխատանքի մասին հարցին, ասաց, որ չի կարող գնահատել նրա աշխատանքը: ՌԴ նախագահի խոսքով՝ Թրամփը չի կատարում իր բոլոր նախընտրական խոստումները, սակայն դա պայմանավորված է հենց ԱՄՆ-ի ներսում առկա սահմանափակումներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: