Հայերեն   English   Русский  

Հանդիսավոր երեկո՝ ի պատիվ «Գրեմմի»-ի թեկնածուներ Օրբելյանի և Մանսուրյանի. լուսանկարներ


  
դիտումներ: 3904

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահը դեկտեմբերի 14-ի երեկոյան լեփլեցուն էր. առաջին տիկին, ներկա ու նախկին նախարարներ, դեսպաններ, մշակույթի գործիչներ, գործարարներ, լրագրողներ և այլ հյուրեր:

Opera and Ballet Theatre of Armenia-ի լուսանկարը:Ճեմասրահի տոնական եղևնին այդ երեկո մի փոքր անտեսված էր, քանի որ նրա կողքին հայտնվել էր մեկ այլ տոնական ատրիբուտ՝ «Գրեմմի»-իխորհրդանշանի տեսքով: Այն առաջին իսկ հայացքից գրավում էր ներկաների ուշադրությունը, և շատերն էին շտապում լուսանկարվել նրա կողքին՝ անգամ գլխի չընկնելով, որ այն պարզապես տորթ է:

Տոնական հանդիսավոր ընդունելության առիթը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվելն էր։

Ինչպես նշեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, այսօր բացառիկ առիթ է, որպեսզի մեր սրտի ջերմությունը, սերն ու խանդավառությունը և մեր խոնարհումը հայտնենք մաեստրո Տիգրան Մանսուրյանին և մաեստրո Կոնստանտին Օրբելյանին:

Տիգրան Մանսուրյան

Մանսուրյանը խոստովանեց՝ առաջին անգամ չէ, որ ներկայացվել է «Գրեմմի»-ի, սակայն այն ժամանակ նման հանդիսավոր միջոցառում տեղի չի ունեցել: «2004 թվականին ես ներկայացվեցի ալտահար Քիմ Քաշքաշյանի հետ միասին, բայց ոչ ես մրցանակ ստացա, ոչ նա: Այնպես որ, իհարկե գերադասելի է, որ լինի, բայց միգուցե նաև չլինի: Իսկ Գրեմմի-2013-ին Քաշքաշյանը հաղթեց «Լավագույնդասականգործիքայինսոլո» անվանակարգում, և ես շատ ուրախ եմ»,-ասաց կոմպոզիտորը:

Ամիրյանն էլ հավելեց. «Մի խելահեղ գաղափար կա, որ երբևէ այս հոյակերտ դահլիճի պատերի ներսում, այս հրաշալի բեմահարթակի վրա մենք կարողանանք «Գրեմմի»-ի արժանացած մեր բոլոր հայրենակիցներով ունենալ մի համերգային ծրագիր, որպեսզի կարողանանք մեր հոգու կանչը, խաղաղության և սիրո մասին մեր պատգամը փոխանցել աշխարհով մեկ»:

Երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր իրադարձությունը՝ «Գրեմմի-2018»-ը, կկայանա եկող տարվա հունվարի 28-ին:

Opera and Ballet Theatre of Armenia-ի լուսանկարը:Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը, որը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին,ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»:Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը անվանի ռուս օպերային երգիչԴմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացողՌուսաստան» սկավառակի համար։

Օրբելյանը ցավով նշեց, որ իր և Խվորոստովսկու ալբոմը «Գրեմմի»-իներկայացվելու օրը Մոսկվայում տեղի էր ունենում Խվորոստովսկու հուղարկավորությունը: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ օպերային երգիչը մահացավ այս տարվա նոյեմբերի 22-ին ծանր ու երկարատև հիվանդությունից:

Անի Գասպարյան-ի լուսանկարը:

Opera and Ballet Theatre of Armenia-ի լուսանկարը:

Opera and Ballet Theatre of Armenia-ի լուսանկարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: