Հայերեն   English   Русский  

​Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա


  
դիտումներ: 802

Հարգելի համաքաղաքացիներ,

ս.թ դեկտեմբերի 19-ից մինչև դեկտեմբերի 26-ը Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի առաջատար բժիշկների և Երևան քաղաքի գլխավոր մասնագետների մասնակցությամբ հայտարարում է առողջապահական «Բաց դռների օր» ակցիա: Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն կունենան հետազոտվելու և ստանալու մասնագիտական խորհրդատվություն հետևյալ մասնագետների կողմից՝ վիրաբույժ, ուռոլոգ, գաստրոէնտերոլոգ, գինեկոլոգ, քիթ-կոկորդ-ականջ նյարդաբան, սրտաբան: Ակցիան կանցկացվի ստորև ներկայացված բուժհաստատություններում՝ հետևյալ ժամանակացույցով.

  • §19.12.17թ. «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա - ժամը՝ 11:00-15:00
  • §20.12.17թ. «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
  • §21.12.17թ. «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
  • §22.12.17թ. «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
  • §25.12.17թ. «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00
  • §26.12.17թ. «Կառլեն Եսայան» պոլիկլինիկա ՓԲԸ - ժամը՝ 11:00-15:00

Նշենք նաև, որ անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կուղեգրվեն ստացիոնար բուժման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: