Հայերեն   English   Русский  

Մարմնամարզիկները կմասնակցեն Միխայիլ Վորոնինի անվան միջազգային մրցաշարին


  
դիտումներ: 384

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 18-20-ը Մոսկվայում կմասնակցի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան Գավաթի խաղարկությանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին եւ Վիգեն Խչատրյանին (երկուսն էլ՝ բազմամարտ): Հայ մարմնամարզիկները հանդես կգան թիմային եւ անհատական պայքարում:

Մեր թիմը մրցավայր կմեկնի դեկտեմբերի 17-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: