Հայերեն   English   Русский  

«Звезда» հեռուստաընկերության եթերում թուրք լրագրողը հարձակվել է հայազգի փորձագետի վրա. Տեսանյութ


  
դիտումներ: 1499

Ռուսական «Звезда» հեռուստաընկերության եթերում թուրք լրագրող Ֆուադ Աբբասովը իսրայելա-պաղեստինյան հակամարտության թեմայով քաղաքական թոք շոուի շրջանակներում հարձակվել է հայազգի փորձագետ Սարգիս Ծատուրյանի վրա: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ես ուզում եմ հանգստացնել հայկական և սիրիական ծագում ունեցող թուրքաֆոբ փորձագետներին, որոնք նվազեցնում են Թուրքիայի դերը», - ասել է Ֆուադ Աբբասովը և շարժվել փորձագետներ Սարգիս Ծատուրյանի, Գևորգ Միրզայանի և սիրիացի լրագրող Աբաս Ջումայի ուղղությամբ:

Աբբասովը Սարգիս Ծատուրյանից պահանջել է լռել և պատրաստվել է անգամ հարվածել նրան, սակայն գործընկերները նրան թույլ չեն տվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: