Հայերեն   English   Русский  

​Ինչ է նվիրում Ամանորին Թագուհին` իր 1500 աշխատակիցներին


  
դիտումներ: 37743

Մոտենում է Ամանորը: Մենք բոլորս նվերներ ենք պատրաստում մեր սիրելիների, ընկերների, աշխատակիցների համար:

Սուրբ ծննդյան փուդինգ

Պարզվում է` Անգլիայի թագուհին ևս նվերներ է նախատեսում Բուքինգհեմյան պալատի 1500 աշխատակիցների համար:

Այս մասին գրում է Independent-ը` հղում կատարելով պալատական պաշտոնյաներին: Թագավորական ընտանիքի պաշտոնական կայքէջի համաձայն` թագուհին անձնակազմի յուրաքանչյուր անդամին Սուրբ ծննդյան փուդինգ է նվիրում: Այդ ավանդույթը փոխանցվել է նրա պապից` Գևորգ 5-րդ թագավորից:
Բայց դա ամենը չէ:
Փուդինգից բացի Պալատի, փոստային գրասենյակի և պալատական ոստիկանության աշխատակիցները շնորհավորական բացիկներ են ստանում թագուհուց և Էդինբուրգի դուքսից:

Իսկ եթե աշխատակիցը իր կյանքն է նվիրել միապետին ծառայելուն, կարող է լրացուցիչ նվեր ստանալ:
Առավել երկար փորձ ունեցող աշխատակիցները որպես լրացուցիչ նվեր ստանում են վաուչերներ:

Սուրբ ծննդյան վաուչերները հանձնվում են տնային տնտեսության անձնակազմի ավագ աշխատակիցներին, այնուհետև գրասենյակային ծառայողներին, տան սպասավորներին, այգեպաններին:
Իսկ թագավորական ընտանիքի անդամները միմյանց նվերները դնում են սեղանների վրա և փոխանակվում Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: