Հայերեն   English   Русский  

Զավեն Անդրիասյանը մասնակցում է Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը


  
դիտումներ: 503

Դեկտեմբերի 15-17-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում տեղի կունենան Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:

Մրցաշարերին Հայաստանը կներկայացնի Զավեն Անդրիասյանը:

Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնություններին կմասնակցեն 1000-ից ավել շախմատիստներ, ինչը ռեկերոդային թիվ է Եվրոպայի առաջնության համար: Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենա կայծակնային շախմատի առաջնությունը, որին կմասնակցեն 1041 շախմատիստ, այդ թվում՝ 63 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Զավեն Անդրիասյանը:

Դեկտեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը: Արագ շախմատի առաջնությունում առաջին դասակարգված շախմատիստն է Էռնեստո Ինարկիևը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: