Հայերեն   English   Русский  

Անկախ-ի լրագրողը՝ «Ճամպրուկ 2017» ամենամյա լրագրողական մրցույթի հատուկ մրցանակակիր


  
դիտումներ: 7873

Ս.թ. դեկտեմբերի 15-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում անցկացվող «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որի ընթացքում մրցանակների արժանացան 13 լրագրող` լավագույն լրագրողական աշխատանքների համար։

.«Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» անվանակարգում հատուկ մրցանակ շնորհվեց Անկախ” շաբաթաթերթի և www.ankakh.com լրատվական կայքի լրագրող Անի Գասպարյանին հայրենադարձության մասին շարքի համար։

Մրցույթը կազմակերպվել էր Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակներում: Մրցույթի գործընկեր - կազմակերպություններն են Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն:

«Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթին մասկանցության հնարավորություն է տրվել ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաքում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և անկախ լրագրողներին, ում առաջարկվել է ներկայացնել միգրացիայի և սահմանների կառավարման, ապաստանի, ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի, վերաինտեգրման և առևտրի դյուրացման վերաբերյալ 2017 թ. ընթացքում հեռարձակված հեռուստա- և ռադիոհաղորդումներ, տպագիր ու առցանց մամուլում տեղ գտած հրապարակումներ: «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի հիմնական նպատակն է Երևանում և Հայաստանի մարզերում միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող խնդիրների վերհանումն ու լուսաբանումը, դրանց ազդեցությունը առօրյա կյանքի վրա, վերհանված խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացումը և լրագրողական աշխատանքի խրախուսումը:

Բացման խոսքով հանդես եկան ՄԻԲՄԱ ծրագրի ղեկավար Կարել Հոֆսթրան, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ պրն Գագիկ Եգանյանը և Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավար տկն Իննա Բորիսևիչը:

7 անդամից կազմված մրցույթի ժյուրին, որը ներկայացնում էին ՄՔՄՄԿ-ը, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությունը, գործընկեր կազմակերպությունները և 2 անկախ փորձագետ գնահատել են 117 նյութ, որից 69-ը ՝ տպագիր և առցանց են, 35-ը՝ հեռուստատեսային և 13-ը՝ ռադիո: Մրցանակները հանձնվել են ըստ ոճային, կառուցվածքային և բովանդակային չափանիշների: Հաղթող ճանաչված աշխատանքները կտեղադրվեն ՄԻԲՄԱ ծրագրի ինտերնետային կայքում և կներկայացվեն որպես գերազանց լրագրության օրինակներ:

Բոլոր նյութերը ուսումնասիրելուց հետո, ժյուրին որոշեց մրցանակներ հանձնել հետևյալ լրագրողներին հետևյալ նյութերի համար:

Տպագիր և առցանց մամուլ

1 տեղ՝ Սուրեն Դեհերյան, Աստղիկ Գեւորգյան եւ Գագիկ Աղբալյան (թիմային աշխատանք), Ampop.am տվյալների լրատվության հարթակ, «Միգրացիան Հայաստանում. չընդհատվող արտագաղթ` միեւնույն հիմնավորմամբ», նյութի հղումը` http://ampop.am/migration-in-armenia/

2 տեղ՝ Արմինե Ավետիսյան, www.mediamax.am, «Սառնաղբյուր. խոպանչիների գյուղի պաղ արեւը» , նյութի հղումը` www.mediamax.am,

3 տեղ՝ Անի Հովհաննիսյան, «Հետք» ինտերնետային թերթ, «Եվրոպայում ապաստան խնդրած հայաստանցիների 90%-ը մերժվել է», նյութի հղումը՝ http://hetq.am/arm/news/75419/evropayum-apastan-k...

Հեռուստամամուլ

1 տեղ՝ Արմինե Օլեյան, ԱՐ հեռուստաընկերություն, «Եկա, տեսա, մնացի», նյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=PulkqA3rpss&t=2s

2 տեղ՝ Արև Ավագյան, Երկիր Մեդիա, «Դիտակետում. Սիրիայից Հայաստան. Ամուր կամք ու հստակ նպատակ», նյութի հղումը՝ https://www.youtube.com/watch?time_continue=5&v=L...

3 տեղ՝ Տիգրան Հովակիմյան, Քյավառ հեռուստաընկերություն, «Սիրիահայերը՝ Գավառում», https://youtu.be/7Tobqsmg3uo

Ռադիոլրատվություն

1 տեղ՝ Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, «Խոպանը չլիներ, տուն չէին ունենա», նյութի հղումը՝ http://www.armradio.am/hy/2017/10/30/%d5%ad%d5%b8...

2 տեղ՝ Հասմիկ Դիլանյան, Հանրային ռադիո «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Սահմանամերձ Չորաթան. ներգաղթ՝ արտագաղթի ֆոնին», նյութի հղումը՝ http://www.armradio.am/hy/2017/09/12/%D5%BD%D5%A1...

3 տեղ՝ Սոնա Հակոբյան, Հանրային Ռադիո, «Ռադիոլուր» լրատվական ծրագիր, «Արտագաղթն ու խեղված ճակատագրերը», նյութի հղումը՝ http://www.armradio.am/hy/2017/02/27/%D5%A1%D6%80...

Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն հանձնեցին հատուկ մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝

1. Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և հնարավորությունները Հայաստանում» անվանակարգում մրցանակ ստացավ Անուշ Ներսիսյանը, womannet.am, «Ես իմ հայրենիքում փախստական չեմ», նյութի հղումը՝ http://womennet.am/%D5%A5%D5%BD-%D5%AB%D5%B4-%D5%...

2.«Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում» անվանակարգում մրցանակ ստացավ Գայանե Մկրտչյանը, "> www.jam-news-net, «Հայաստանը՝ ապաստան օտարերկրացի... www.jam-news-net, «Հայաստանը՝ ապաստան օտարերկրացի...

3.«Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Անի Գասպարյանին, “Անկախ” շաբաթաթերթ, www.ankakh.com լրատվական կայք, հայրենադարձության մասին շարքի համար։

4.«Միգրացիայի թեմայով լավագույն ֆոտոռեպորտաժ» անվանակարգում մրցանակ ստացավ Նազիկ Արմենակյանը, www.chai-khana.org, «Կես Կյանք», նյութի հղումը՝ www.chai-khana.org,





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: