Հայերեն   English   Русский  

Վրաստանում հիվանդի որովայնից հեռացրել են 25 տարի առաջ մոռացված պինցետը


Քառորդ դար հիվանդին ոչինչ չի անհանգստացրել, ասում են բժիշկները


  
դիտումներ: 704

Թբիլիսիի «Ինովա» կլինիկայում անսովոր վիրահատություն է անցկացվել. հիվանդի որովայնից վիրաբույժները դուրս են բերել ժանգոտած պինցետ, որն այնտեղ է գտնվել 25 տարի:

«25 տարի առաջ վիրահատվել է հիվանդի լեղապարկը, և այն ժամանակ պինցետը մնացել է որովայնի խոռոչում», — ասում է օնկովիրաբույժ Իրակլի Տոդուան, որը հեռացրել է քառորդ դար առաջ մոռացված պինցետը: Նրա խոսքով՝ այդ 25 տարվա ընթացքում հիվանդին ոչինչ չի անհանգստացրել:

«Մեր կլինիկա նա դիմել էր բոլորովին այլ պաթոլոգիա բուժելու համար, և օտար մարմինրը մենք բոլորովին պատահական ենք հայտնաբերել, երբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա ենք անցկացրել», — ասում է բժիշկը:

«Ինովա» կլինիկան տրամադրել է նաև տխրահռչակ պինցետի լուսանկարը: Մարկերը պինցետի կողքն է դրված պատկերացում կազմելու համար, թե ինչ չափսեր ունի հիվանդի որովայնում մոռացված առարկան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: