Հայերեն   English   Русский  

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Կարեն Կարապետյանի գլխավորած՝ ՀՀ կառավարության պատվիրակության հետ


  
դիտումներ: 1622

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի եւ նրա գլխավորած` ՀՀ կառավարության պատվիրակության անդամների հետ:

Քննարկվել է հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Մայր Հայաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարեւորագույն հիմքերից մեկը եւ հավելելով, որ այսուհետ էլ կարվի հնարավորը տնտեսական համագործակցության զարգացման ու ընդլայնման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: