Հայերեն   English   Русский  

Forbes ամսագիրը կազմել է 2017թ․ Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանների վարկանիշը


  
դիտումներ: 1133

Forbes ամսագիրը կազմել է հոլիվուդյան դերասանների ցուցակը, որոնք ամենամեծ շահույթն են բերում կինոստուդիաներին: Գրում է Russian.rt.com-ը:

Վարկանիշի առաջատար ճանաչվել է Ջերեմի Ռենները, որը հայտնի է «Առաքելությունն անիրագործելի է» և «Վրիժառուները» ֆիլմերից: Իր վրա ծախսվող յուրաքանչյուր դոլարի դիմաց նա միջին հաշվով 93.80 դոլար է բերում կինոստուդիաներին:

Երկրորդ հորիզոնականում հայտնվել է դերասանուհի Էմմա Ուոթսոնը, որը նկարահանել է «Գեղեցկուհին և հրեշը», ինչպես նաև «Ոլորտ» ֆիլմերում ` մեկ դոլարի դիմաց 70 դոլար վաստակելով:

Վարկանիշի լավագույն եռյակը 66 դոլարով եզրափակում է «Վրիժառուները» ֆիլմի մեկ այլ մասնակից դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը: Չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Էմի Ադամսը 46.1 դոլարով, իսկ հինգերորդը՝ ` Քրիս Պրեթը 33.4 դոլարով:

Ավելի վաղ Մարկ Ուոլբերգը ճանաչվել էր աշխարհի ամենագերգնահատված դերասան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: