Հայերեն   English   Русский  

Հարվի Վայնշտեյնին դիմակազերծած Ռոուզ ՄակԳոունը «Տարվա մարդ» է ճանաչվել


  
դիտումներ: 1434

Ամերիկյան USA Today ամսագիրը ընտրել է այն համաշխարհայն աստղին, որն արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը:

«Տարվա մարդ» ճանաչվել է դերասանուհի Ռոուզ Մակգոունը, որն այս տարի աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ, իսկ նրա ինտիմ լուսանկարները համացանցում հայտնվեցին: Գրում է Popcornnews.ru-ն:

Ինչպես հայտնում է ամսագրի աղբյուրը, դերասանուհին հսկայական ազդեցություն է ունեցել կինոինդուստրիայի վրա` խիզախություն ցուցաբերելով և պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի մասին բացահայտումներ կատարելով:

Դերասանուհին այն կանանցից մեկը դարձավ, որոնք տուժել էին սեռական ոտնձգություններից և հիմնել #MeToo համացանցային շարժումը:

Դրա շնորհիվ ամբողջ աշխարհում աղջիկները կարողացան պատմել տղամարդկանց կողմից անթույլատրելի վարքագծի մասին:

Վարկանիշում հայտնվել են նաև Գալ Գադոտը, որը մեծ ներդրում է ունեցել ֆեմինիստական շարժման մեջ, Ջորդան Պիլը, որը նկարհանեց «Հեռու» ֆիլմը: Ամսագիրը գնահատել է նաև Վուդի Ալենի որդու` Ռոնան Ֆերոուի, դերասանուհի Մեգան Մարքլի, հաղորդավար Ջիմի Քեմելի, դերասան Ալեն Բոլդուինի և ռեփեր Կենդրիկ Լամարի ձեռքբերումները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: