Հայերեն   English   Русский  

Երեւանում կինը դանակահարել է ամուսնուն


  
դիտումներ: 1310

Երևանում կինը կասկածվում է ամուսնուն դանակահարելու մեջ:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեկտեմբերի 15-ին ժամը 15.35-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել,որ շտապօգնության խումբը «թշի պատռված վերք ձախից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 57-ամյա մի տղամարդու:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15.00-ին, Երևանի Էստոնական փողոցի 12/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կինը խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու դեմքին:

Վերջինիս նշված վնասվածքը պատճառելու կասկածանքով կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: