Հայերեն   English   Русский  

​Կանադացի հայտնի միլիարդատիրոջն ու նրա կնոջը հայտնաբերել են մահացած


  
դիտումներ: 1195

Կանադացի միլիարդատիտոջ ու նրա կնոջ դիերը հայտնաբերվել են Տորոնտոյի իրենց տանը, գրում է BBC-ն: Ոստիկանությունը ցույգի սպանության հանգամանքը համարել է «կասկածելի»:

Նրանց մարմինները գտել է անշարժ գույքի գործակալը՝ տան նկուղում:

Միլիարդատեր Բարի Շերմանը Apotex դեղագործական հսկայի հիմնադիրն ու ղեկավարն էր: Apotex-ը դեղորայք է վաճառում ամբողջ աշխարհում: Շերմանը Կանադայի ամենահարուստ մարդկանցից էր, մեծ բարերար:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցական հեռագիր է հղել մահացածների հարազատներին:

Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ ուրբաթ օրը կեսօրից առաջ նրանց տուն արտակարգ իրավիճակների ծառայությունն է գտնվել: Ոստիկանությունը հավելել է, որ Կանադացի զույգի մահվան հանգամանքները պարզվում են:

Նրանք ունեին 4 զավակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: