Հայերեն   English   Русский  

Թրամփը կարծում է, որ վիզային վիճակախաղով երկիր են գալիս հասարակության վատագույն ներկայացուցիչները


  
դիտումներ: 1504

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ վիզային վիճակախաղով երկիր են գալիս հասարակության վատագույն ներկայացուցիչները, ուստի այն պետք է չեղյալ հայտարարվի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ հասնելու համար մի ձեւ կա՝ վիզային վիճակախաղ,-ուրբաթ, ՀԴԲ ազգային ակադեմիայում ելույթ ունենալով, ասել է նա: - Կարծում եք, երկրները մեզ տալիս են իրենց լավագույն ներկայացուցիչների՞ն: Ոչ, նրանք իրենց ամենավատ ներկայացուցիչներին են տալիս»:

«Մենք կոչ ենք անում Կոնգրեսին դադարեցնել վիզաների վիճակախաղը եւ շղթայական միգրացիան», - ընդգծել է նա: «Մենք պետք է այնպիսի ներգաղթային համակարգ ունենանք, որն առաջին հերթին հաշվի է առնում ամերիկյան ընտանիքների, հարկատուների պահանջները եւ անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: