Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում կեղծ ամուսնությունների գործով կալանավորվածների թվում հայուհի կա


  
դիտումներ: 1665

ԱՄՆ իշխանությունները կալանավորել են յոթ անձի, այդ թվում հայուհու կեղծ ամուսնությունների խարդախ սխեմաների մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով:

Ֆլորիդա նահանգի Բրեվարդ շրջանում 2015-ից մինչեւ 2016 թվականը գործում էր կեղծ ամուսնությունների կազմակերպման ցանցը:

Կալանավորվածների թվում 28-ամյա Սվետլանա Շահրամանյանն է: Բոլոր կալանավորվածներին սպառնում է 5 տարվա ազատազրկում:

Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ ներգաղթային գործակալները սկսել են հետեւել Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ նախկին Խորհրդային Միության այլ երկրներից օտարերկրացիների զգալի աճին, որոնք Բրեվարդ շրջանի ԱՄՆ քաղաքացիների հետ ամուսնանում էին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: