Հայերեն   English   Русский  

​Քույր ունեցող մարդիկ ավելի երջանիկ են և լավատես. հետազոտություն


  
դիտումներ: 1329

Գերմանական Դե Մոնտֆորտ և Ուլսթեր համալսարանների վերջին ուսումնասիրությունները պնդում են, որ քույր ունենալը մարդուն դարձնում է ավելի երջանիկ և լավատես:

17-ից 25 տարեկան 571 երիտասարդների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր մեծացել են քրոջ հետ, ավելի երջանիկ են:

Մասնակիցները հոգեբանական հարցաթերթիկներ էին լրացրել, որոնք գնահատել են հարցվողների հոգեկան

դրական աշխարհընկալումը:

Պարզվում է, որ քույրերը խրախուսում են իրենց եղբայրներին կամ քույրերին լինել ավելի բաց, հաղորդակից իրենց զգացմունքներին, ինչը մարդուն հոգեպես ավելի առողջ է դարձնում:

Քույրերը կարծես խրախուսում են ընտանիքներում ավելի բաց հաղորդակցությունը և համախմբում տան անդամներին, իսկ եղբայրները հակառակ ազդեցություն են ունենում:

Զգացմունքային արտահայտությունը հոգեկան լավ առողջության գրավականն է, իսկ քույրերը դա խթանում են ընտանիքներում, մինչդեռ տղաներն իրենց էությամբ հակված են չխոսել տարբեր խնդիրների մասին: Աղջիկներն ամեն կերպ փորձում են կոտրել այդ լռությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: