Հայերեն   English   Русский  

Մենք կարող ենք կորցնել Հայաստանը. Շառլ Ազնավուր


  
դիտումներ: 2309

Լեգենդար Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Nouvelle d'Armenie պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում քննադատել է Հայաստանի ղեկավարությանը` երկրում տիրող անիշխանության համար: Գրում է Rusarminfo.ru-ն:

Ազնավուրի խոսքերով` Հայաստանում մեկին բանտարկում են երկու ձու գողանալու համար, իսկ այդ նույն ընթացքում միլիոններ գողացողներն անպատիժ են մնում:

«Կարևոր է հասկանալ, որ մենք հիասքանչ երկիր ունենք, որը պետք է զարգացնել, հակառակ դեպքում այն մի քանի հնագույն քաղաքակրթությունների նման մի օր կարող է անհետանալ: Իսկ դրա համար պատասխանատվություն կրելու է Հայաստանի ղեկավարությունը», - ընդգծել է լեգենդար երգիչը:

Շառլ Ազնավուրը նաև հայտարարել է, որ ինքը չի խնայում Հայաստանի իշխանություններին և նրանց հետ հանդիպման ժամանակ հաճախ բարձրացնում է այդ հարցերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: