Հայերեն   English   Русский  

​Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած ոստիկանների վերաբերյալ


քրեական գործի նախաքննությունը


  
դիտումներ: 60

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ոստիկանության ՛՛Ճանապարհային ոստիկանություն՛՛

ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք: Մասնավորապես, ձեռք բերված բավարար ապացույցներովհիմնավորվել է, որ ՃՈ ավագտեսուչ Հայկազ Գրիգորյանը, նախնական համաձայնության գալով մեկ այլ պաշտոնատար անձի` իր հետ ծառայություն իրականացնող ՃՈ ավագ տեսուչ Տիգրան Խաչատրյանի հետ, խմբով պահանջել և ստացել են կաշառք:

Այսպես,ՃՈտեսուչներՏ. Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով,Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են ՀրատչՍիմոնյանի կողմից վարվող Կիա մակնիշի ավտոմեքենան: Վարորդիցտեղեկանալով, որնախորդ օրն ալկոհոլէօգտագործել, Հայկազ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանի հետ կաշառք ստանալու դիտավորությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, սկսել է ծանրացնել իրավիճակը՝ Հ. Սիմոնյանին պարբերաբար պարզաբանելով, որ եթե նրա մոտ հաստատվի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, ապա վերջինս 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկվելու, իսկ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք: Արդյունքում, վարորդի սթափությանվիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելուհամար Հ.Գրիգորյանըկաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Տ. Խաչատրյանի հետ, որից հետո ավտոմեքենայի ուղևորԼ. Բաղդասարյանիցանձամբստացել է56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառքևթույլատրելշարունակել երթևեկելը:

Այսպիսով, նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանին և Հայկազ Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀքրեականօրենսգրքի 311-րդհոդվածի 3-րդմասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տ. Խաչատրյանի և Հ. Գրիգորյանի վերաբերյալ քրեականգործինախաքննություննավարտվելէ:Գործըմեղադրականեզրակացությամբհանձնվելէդատավարականհսկողությունիրականացնողդատախազին` այնհաստատելուևդատարանուղարկելուհամար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: