Հայերեն   English   Русский  

2017 թվականին աշխարհում զոհվել Է 97 լրագրող


  
դիտումներ: 621

2017 թվականի սկզբից ընդհանուր առմամբ 97 լրագրող է զոհվել 28 երկրներում:

Այս տվյալները ներկայացված են Press Emblem Campaign (PEC) ոչ կառավարական կազմակերպության՝ դեկտեմբերի 18-ին հրապարակված ամենամյա զեկույցում:

PEC-ը կոչ Է անում համաշխարհային հանրակցությանը՝ գործնական միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտիներում լրագրողների անվտանգությունն ապահովելու համար:

Նշվում Է, որ այս տարի զոհերի թիվն ավելի քիչ Է, քան անցյալ տարի (144): Կազմակերպությունն ընդգծել Է, որ «2008 թվականից ի վեր առաջին անգամ PEC-ն 100-ից քիչ զոհված Է գրանցել աշխարհում ԶԼՄ-ների աշխատակիցների շրջանում»: Իսկ ընդամենը «10 տարվա ընթացքում զոհվածների թիվը հասել է 1197 մարդու»:

ԶԼՄ-ների աշխատողների համար առավել վտանգավոր երկրների թվում կազմակերպությունն առաջին տեղը հատկացրել է Մեքսիկային, որտեղ հունվարից ի վեր զոհվել է մամուլի 14 աշխատող: Առաջին հնգյակում նաև տեղ են գտել Իրաքը (ինը), Աֆղանստանը (ութ), Հնդկաստանը (ութ) և Պակիստանը (ութ): Այս հինգ երկրներին բաժին Է ընկնում լրագրողների զոհվելու 45 դեպք: Վեցերորդ և յոթերորդ հորիզոնականներն զբաղեցնում են Ֆիլիպինները (վեց) և Սիրիան (վեց), նրանց հաջորդում են Սոմալին (հինգ) և Հոնդուրասը (չորս):

Տեղեկատվության աղբյուր են ծառայել մամուլի, ՄԱԿ-ի և ոչ կառավարական կազմակերպությունների հաղորդագրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: