Հայերեն   English   Русский  

Ամերիկյան պարբերականը վրացական ֆիլմը ներառել է 2017թ-ի լավագույն ֆիլմերի ցանկում


Ֆիլմը պատմում է վրացի մի ընտանիքի մասին, որը երեք սերնդից է բաղկացած


  
դիտումներ: 713

«Իմ երջանիկ ընտանիքը» վրացական ֆիլմը, որի ռեժիսորները Նանա Էկվթիմիշիլին և Սիմոն Գրոսն են, հայտնվել է 2017թ-ի լավագույն ֆիլմերի վարկանիշում՝ ըստ ամերիկյան The Wrap պոպուլյար պարբերականի:

Վարկանիշը, որում 12 ֆիլմ է ներառվել, կազմել է պարբերականի խմբագիր Ալոնսո Դուրալդեն: «Իմ երջանիկ ընտանիքը» ֆիլմը 10-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Վարկանիշային սանդղակում առաջին տեղը զբաղեցրել է իտալացի ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Ինձ քո անունով դիմիր» (Call Me by Your Name) ֆիլմը: Երկրորդ հորիզոնականում ամերիկացի ռեժիսոր Գրետա Գերվիգի ֆիլմն է Լեդի Բերդի՝ դեռահաս աղջկա, մեծանալու մասին:

Երրորդ տեղում սառը պատերազմի դարաշրջանի ֆենթեզի ֆիլմ է, որն առաջատար է դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգերի քանակով, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape Of Water) մելոդրամատիկական թրիլերը: Լավագույն հնգյակում է հայտնվել նաև ռեժիսոր Լոնե Շերֆիգի «Նրանց աստղային ժամը» (Their Finest) բրիտանական ֆիլմն ու Ջորդան Փիլի «Հեռու» ամերիկյան սարսափ ֆիլմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: