Հայերեն   English   Русский  

Պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման թուրքական նախաձեռնությունը


  
դիտումներ: 3987

Թուրքիայի նախագահի հայտարարությունը Արեւելան Երուսաղեմում կամ Պաղեստինում դեսպանություն բացելու, կարելի է բնական շարունակությունը համարել Անկարայի կողմից նախաձեռնված եւ Ստամբուլում տեղի ունեցած իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ ժողովի ընթացքում Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու որոշման:

Անկարան այս հարցում գերաշխույժ վարքագիծ է դրսեւորում: Այս հայտարարությունների առիթով կարելի է մտաբերել շարժառիթային մի քանի հանգամանքներ:

Նախ, բնականաբար Անկարան պահը պիտի փորձեր լիարժեք շահարկել համաարաբական եւ այս դեպքում նույնիսկ համաիսլամական հարթությունների վրա հեղինակություն ամրագելու:

Շրջանում ի վերջո Անկարայից ավելի Թել Ավիվին թշնամի համարվող եւ ըստ էության թշնամի եղող այլ երկրներ ու պետություններ կան, որոնքԱնկարայի օգտագործած հռետորաբանությունից եւ նախաձեռնողականությունից հետ են մնում։

Համակրանք, զորակցություն շահելու, բայց նաեւ հեղինակություն վերահաստատելու քաղաքական այս քայլը թիրախային տարբեր ուղղություններ ունի. սուննի զանգվածը, արաբական աշխարհըընդհանրապես եւ իհարկե իսլամ զանգվածները:

Ներսաուդյան իրադարձությունները նկատի ունենալով եւ Ռիադի համեմատական թուլացմանժամանակները օգտագործելով, Անկարան այսպիսով շրջանցում էնաեւ Եգիպտոսինեւ նախ սուննի դավանանքին պատկանող զանգվածներին,ապա ընդհանրապես արաբական իսլամական աշխարհին` ներքին սպառման շուկայի համար վաճառվող հարմար արտադրանքով էներկայանում:

Բայց բնականաբար միայն դա չէ շարժառիթը: Այս դեպքում,հայտարարողական թիրախը որքան Թել Ավիվն է,նույնքան Վաշինգտոնը: Ի վերջո,որոշմանհայտարարություն կատարողը ԱՄՆ-ի նախագահն է, որին հակաքայլ որոշումներ եւ համարժեք պատասխան քայլեր առնելու վճիռներ է հնչեցնում Թուրքիայի նախագահը:

Տարածաշրջանում բեւեռացումառաջացրած Երուսաղեմի քաղաքային կարգավիճակի այս խնդրում Անկարան ուզում էխաղալ երկրորդ բեւեռի դերը: Էրդողան ընդդեմ Թրամփ այս խաղում Էրդողանի առած քայլը հենվում է սակայն Մոսկվա-Թեհրան-Անկարա վերջին շրջանումդրսեւորված ռազմաքաղաքական առանցքի վրա: Թեեւ իրար ոչնչացնելու ամբաստանություններով ոչ վաղ անցյալումհանդես եկած Թել Ավիվն ու Թեհրանը Անկարայի այս գերաշխույժ դրսեւորումները չեն ցուցաբերում: Անկարայի լարմանտանող հռետորությունից հեռու է նաեւ Մոսկվան, որը միայն վերջերս շնորհակալություն հայտնեց Վաշինգտոնին, Պետերբուրգում ապահովական հարցերի հետ կապված կանխարգելմանգործողության իրականացման օժանդակած լինելու փաստի առիթով:

Անշուշտ Անկարայի այս մեղադրական շեշտերն ու ձեռնարկածհակաքայլերը միտումնավոր են եւ տեսանելիորեն բացատրվում են նշված հանգամանքներով:

Հայկական առումով եւս դիտարկելի կետեր կան այստեղ. նախ անմիջապես հիշենք, որ պաշտոնական Թեհրանը իսլամական երկրների համագործակցության կազմակերպությունից բխած հայտարարության առումով հրապարակելէր որոշ վերապահություններ: Նկատի ունենալով նաեւ Բաքվի ոչ աշխույժ դիրքորոշումը Երուսաղեմի գծով ստեղծված երկվությունում, նշմարվում էանմիջապես,որ Անկարան եւ Բաքուն այս հարցում չեն որդեգրել համահունչ դիրքորոշումներ: Բաքուն հատկանշվում էրվերջերս Թել Ավիվի նկատմամբ իր որդեգրած սերտ հարաբերություններով եւ ավելին` շեշտված ռազմական համագործակցությամբ:

Այս հանգույցների հետ, թեեւ ոչ ուղղակի, այնուամենայնիվ քաղաքական տրամաբանությամբ աղերս կարող է ունենալ նաեւ դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Նախիջեւանի օրենսդիր մարմնի ղեկավարի եւ Իրանի մեջլիսի խոսնակի հանդիպման առիթով ադրբեջանական մամուլի շեշտված քննադատությունները Իրանի նախագահ Հասան Ռոհանիի արտաքին քաղաքականության մասին: Չմոռանանք, որ ադրբեջանական մամուլը ամբողջովին վերահսկվում է Բաքվի կենտրոնական իշխանությունների կողմից:

Այս բոլորով հանդերձ, դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արեւելան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրեւ գլխավոր թեմա` սկսվածպարանաձգությանը: Առ այս պահը Անկարան եւ Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են:

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: