Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան այդպես էլ չի վաճառվում


  
դիտումներ: 5878

«ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահության առաջին տարիներին սպասարկած ավտոմեքենան` «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ը այդպես էլ չի վաճառվում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը նշված ավտոմեքենան կրկին հանել է վաճառքի: Նշենք, որ ավտոմեքենայի նախորդ աճուրդը դեկտեմբերի 12-ին չի կայացել գնորդ չունենալու պատճառով: Առաջին նախագահին սպասարկած «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ»-ի հերթական աճուրդը կկայանա դեկտեմբերի 27-ին: Ի դեպ, աճուրդով չվաճառված գույքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի գույքի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: Տեղեկացնենք, որ ավտոմեքենան այս տարվա ընթացքում առաջին անգամ աճուրդի հանվել է հուլիսի 11-ին` 17 մլն դրամ մեկնարկային գնով:

Իսկ դեկտեմբերի 27-ին` հերթական աճուրդի ժամանակ, մեկնարկային գինը կկազմի 5 մլն 570 հազար 560 դրամ: Եթե դեկտեմբերի 27-ին այն չվաճառվի, ապա հաջորդ աճուրդը կկայանա հունվարի 11-ին` 4 մլն 456 հազար 448 դրամ, և այսպես շարունակ: Հետաքրքիր է, թե ինչու պետությունն այդ ավտոմեքենան չի պահում իրեն` հետագայում այն որպես թանգարանային նմուշ օգտագործելու համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: