Հայերեն   English   Русский  

Ներկայացվելու է ներազգային համագործակցության և փոխօգնության կազմակերպմանը նպաստող համազգային նոր կառույցի,


նրա կարգավորման մարմինների, ծառայությունների կազմավորման իրագործելի ծրագրի նախագիծ


  
դիտումներ: 4836

Հարգելի հայրենակից,

ՀՀ Հանրային խորհուրդը քննելով Սփյուռքի 6-րդ համաժողովի առաջարկն արդիականացնել համազգային գործող կառույցները և ձևավորել համազգային նոր խորհուրդ` հանձնարարել էր իր աշխատանքային խմբին մշակել Ներազգային համագործակցության և փոխօգնության կազմակերպմանը նպաստող համազգային նոր կառույցի,

նրա կարգավորման մարմինների, ծառայությունների կազմավորման իրագործելի ծրագրի նախագիծ: Խորհրդի հավանության արժանանալուց հետո այդ նախագիծը ներկայացվել էր ՀՀ Նախագահին և որից հետո ուղարկվել ՀՀ Ազգային ժողով և ՀՀ կառավարությանը:

Հանրությանն էլ այդ նախագծի ներկայացման, շահագռգիր բոլոր կողմերի դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելու նպատակով մեր աշխատանքային խմբի կողմից ձևավորվել է armnational.am տեղեկատվական կայքը, որի գլխավոր էջում տեղադրվել են նախագծին առընչվող բոլոր մշակումները: Ընդհանուրի կարծիքը հաշվի առնելու, ինչպես նաև համակողմանի քննարկումների կազմակերպման, այդ քննարկումներին հեռակա կարգով սփյուռքահայերի մասնակցության հնարավորությունն ապահովելու համար կայքում հատուկ ձևավորվել է Սոցիոլոգիական հարցումների և հեռավար Քննարկումների (ֆորում) բաժինները: Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել նաև ուղիղ կապով դահլիճային քննարկումների շարք:

Կարևորելով Ձեր կարծիքը, սիրով հրավիրում ենք Ձեզ ս/թ դեկտեմբերի 23-ին ժամը 12.00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ մասնակցելու Կառույցի նախագծի և armnational.am կայքի ներկայացման շնորհանդեսին:

Շնորհանդեսի մուտքը ազատ է և եթե Ձեր գործընկերները ցանկանում են նույնպես կարող են մասնակցել միջոցառմանը:

Կից Ձեզ ենք ուղարկում նաև կայքի Սոցիոլոգիական հարցումներ բաժնում անցկացվող հարցումներին մասնակցելու առաջարկը:

Արշակ Սադոյան

Համազգային նոր, միաձույլ կառույցի կազմավորման անհրաժեշտության մասին` հարցադրումներ Սիրելի հայրենակից՝ այսօր, երբ Սփյուռքում բնակվող հայերի քանակը մոտ 3 անգամ ավելին է դարձել քան հայաստանաբնակներինը և արտագաղթն էլ՝ դեռ շարունակվում է ազգապահպանման, աշխարհով մեկ մեր ջանքերի համախմբման անհրաժեշտության մասին համոզված ենք, որ դուք էլ եք երկար խորհել և կցանկանաք հնարավորինս աջակցել, որ առաջիկայում մեր ազգակիցների լայն մասնակցությամբ կազմավորվի նպատակային գործունեության ունակ, մի այնպիսի ինքնակառավարվող, ժամանակակից, հզոր համազգային կառույց, որը առաջընթացի ռեալ պայմաններ կստեղծի, հնարավորություն կտա դիմակայել ուծացմանը, դիմակայել մարտահրավերներին և զարգանալ: Ձայն Բազմաց ձայն Աստծո. Կարևորելով մեր հայրենակիցներից յուրաքանչուրի կարծիքը դիմում ենք Ձեզ առաջարկով այցելել մեր կողմից նախագծվող Համագործակցության, փոխօգնության համազգային կառույցի armnational.am տեղեկատվական կայքը և ընդհանուր գծերով գոնե ծանոթանալով նրա գլխավոր էջում տեղադրված կառույցի մասին նյութերի հետ պատասխանել նրա սոցիոլոգիական հարցումներ բաժնում առաջադրված հարցերին:

Քանի, որ առաջադրված հարցերին միարժեք տրվող պատասխանները միշտ չէ, որ ամբողջությամբ կարող են բացահայտել ձեր կարծիքը, հաշվի առնելով նաև հետագայում համակողմանի քննարկումների կազմակերպման անհրա- ժեշտությունը նախատեսել ենք մեր կայքում բոլոր հարցվողներին տրամադրել առանձին, անհատական էջեր, որի դիտողություններ, առաջարկություններ բաժնում Դուք կարող եք հանգամանորեն ներկայացնել ձեր մոտեցումները, տեսակետները ինչպես առաջադրված հարցերի (նշելով որ համարի հարցին է այն վերաբերվում), այնպես էլ նախագծի մասին ամբողջությամբ:

Ձեր գրառումները ըստ ստացման հաջորդականության հետագայում կտեղադրվեն կայքի քննարկումներ բաժնում: Տեղեկացնում ենք նաև, որ ձեզ հատկացվող էջում Դուք կարեղ եք տեղադրել Ձեզ հետաքրքրող, Ձեր գործունեությանը առընչվող ցանկացած այլ հարցերի մասին նյութեր, տեղադրել լուսանկարներ, տեսաձայնագրություններ, գովազդ: Այդ Էջերից օգտվելու, նյութեր տեղադրելու, փոփոխություններ կատարելու համար Դուք պետք է այս գրությունը էլեկտրոնային փոստով ստանալուց հետո, հենց տեղում, հղում կատարեք http://armnational.am/am/register հասցեին լրացնեք գրանցման համար անհրաժեշտ տողերը և գրանցվելուց հետո խմբագրման համար սահմանված կարգով կարող եք արդեն օգտվել Ձեր էջից:

Հարցումների հավաստիությունը բարձրացնելու նպատակով սահմանվել է, որ միայն կայք մուտք գորրծելուց հետո Դուք կարող են պատասխանել հարցերին և յուրաքանչյուր հարցին կարող եք պատասխանել միայն մեկ անգամ:



Հարցադրումները

1. Ազգ կազմակերպություն

Հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման այս 21-րդ դարում, օգտվելով համաշխարհայնացման գործընթացների բարենպաստ ուղղվածությունից մեծ սփյուռք ունեցող ժողովուրդները կարող են միավորելով իրենց ուժերը, ներազգային համագործակցության, փոխադարձ աջակցման սկզբունքով աշխարհով մեկ ձևավորել իրենց ինքնակառավարվող հզոր, ազգ կազմակերպությունները:

Պատասխանները՝

ա) այո կարող են*

բ) ոչ չեն կարող*

գ) դժվարանում եմ պատասխանել*


2. Ստեղծման նախադրյալները


Ազգային պատկանելիության գիտակցումը, մեր սովորույթների, մեր մշակույթային առանձնահատկությունների ընդհանրությանը կարող է արդյոք մեզ համար էլ բավարար հիմք ծառայել, որ մենք էլ ազգակիցների մի մեծ բարեկամության սկզբունքով կարողանանք աշխարհով մեկ կազմավորվել նպատակային գործունեության ունակ մեր Ազգ կազմակերպությունը:

Պատասխան՝

ա) այո կարող է*

բ) ոչ չի կարող*

գ) դժվարանում եմ պատասխանել*



3. Պետության պարտավորությունները

Պարտավոր է արդյոք Հայաստանի Հանրապետությունը՝ որպես բոլոր հայերի հայրենիք իր հնարավորությունների առավել օգտագործմամբ աջակցել, որ մենք էլ վերջապես կարողանանք ձևավորել համազգային կառույցների մեր ամբողջական, միաձույլ համակարգը:

Պատասխան

ա) այո պարտավոր է*

բ) ոչ պարտավոր չի*

գ) դժվարանում եմ պատասխանել*:


4. Ձեռնարկված քայլերը

Ինչպես եք գնահատում Սփյուռքի 6-րդ համաժողովի որոշումը՝ եկող տարի, առաջին հանրապետության 100 ամյակի տարելիցին, հրավիրել Համազգային նոր, արդիական կառույցի հիմնադրման համագումարը:

Պատասխան՝

ա) այո դրական եմ գնահատում*

բ) ոչ դրական չեմ գնահատում*

գ) դժվարանում եմ պատասխանել*

5. Հնարավորությունների գնահատումը

Մեր կողմից առաջարկվող նախագծով ձևավորվող ՛՛Համագործակցության և փոխօգնության համազգային կառույցը՛՛ իր հանձնախմբերի և ծառայությունների բազմաճյուղ ցանցով կկարողանա արդյոք Հայաստանի Հանրապետության բավարար աջակցություն դեպքում՝ հնարավորինս պաշտպանել մեր հայրենակիցների իրավունքներն ու օրինական շահերը, նպաստել նրանց գործարար ձեռնարկումներին, պայմաններ ստեղծել, որ նրանք ամենուր կարողանան ապրել ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:

Պատասխան

ա) այո կարող է*

բ) ոչ չի կարող *

գ) դժվարանում եմ պատասխանել*

6. Հնարավորությունների գնահատումը

Կկարողանա արդյոք այդ կառույցը` իր առջև դրված ազգապահպանման, հայրենակիցների միջև փոխհարաբերությունների մթնոլորտի առողջացման, մեր հետագա զարգացմանը նպատակուղղված խնդիրներն էլ լուծել, պայմաններ ստեղծել, որ մենք մեր ուրույն, մեզ արժանի տեղն ու դերը գրավենք քաղաքակրթական արդի զարգացումներում:

Պատասխան

ա) այո կկարողանա*

բ) ոչ չի կարողանա*

գ) դժվարանում եմ պատասխանել*

7. Հնարավորությունների գնահատումը

Կկարողանա արդյոք այդ կառույցը` իր գործունեությամբ նպաստել, որ քաղաքացիական հասարակության հիմքերը ՀՀ-ում ամրապնդվեն, կառավարման համակաարգը դառնա ավելի ժանանակակից, ավելի ժողովրդավարական:

Պատասխան

ա) այո կկարողանա*

բ) ոչ չի կարողանա*

գ) դժվարանում եմ պատասխանել*

8. Սկզբունքների գնահատումը

Պետք է արդյոք, որ նախագծվող այդ կառույցի կազմավորման հիմքում առաջնահերթ պահանջ դրվի ապահովել, որ մասնակցությունը ազգանպաստ գործերին ոչ միայն պատվի և հարգանքի, այլ նաև նյութական լուրջ խրախուսման արժանի լինի:

Պատասխան՝

ա) այո պետք է*

բ) ոչ պետք չի*

գ) դժվարանում եմ պատասխանել*

9. Գործունեության ձևի մասին

Հեռահաղորդակցման ժամանակակից միջոցները հնարավորություն կտան արդյոք, որ մեր նախագծով ձևավորված կառույցի կառավարման մարմինները, ծառայությունները կարողանան հեռավար կարգավորմամբ (հեռակա մասնակցությամբ՝ առանց նույն աշխատավայրում հավաքվելու) սահմանված կարգով, առանց լուրջ խոչընդոտների ծավալել իրենց գործունեությունը.

ա) այո հնարավորություն կտան*

բ) ոչ հնարավորություն չեն տա*

գ) դժվարանում եմ պատասխանել*

10. Լեգիտիմության աստիճանը

10.Մեր կողմից առաջարկվող նախագծով ձևավորվող կառույցի կարգավորման, կառավարման մարմինները կունենան արդյոք բավարար լեգիտիմություն ներկայացնելու բոլոր շահագռգիր կողմերի շահերը.

ա) այո կունենան*

բ) ոչ չեն ունենա*

գ) դժվարանում եմ պատասխանել*

11. Ֆինանսավորման հնարավորությունները

11. Կբավարարեն արդյոք, Համազգային այդ կառույցի անդամների կողմից կատարվող կամավոր մուծումները, հովանավորների նվիրատվությունները որպեսզի կառույցը կարողանա հիմնականում ինքնածախսածածկման սկզբունքով գործել:

Պատասխան՝

ա) այո կբավարարի*

բ) ոչ չի բավարարի*

գ) դժվարանումեմ պատասխանել*

12. Արժույթի հարցը

12․Մեր հայրենակիցների միջև գործարար կապերի ամրապնդման, փոխհարաբերությունների պարզեցման հստակեցման վստահելիության աստիճանի բարձրացման, օտարներից կախվածության նվազեցման նպատակով արժե արդյոք ձևավորել մեր ազգային կրիպտոարժույթը:

Պատասխան`

ա) այո արժե*

բ) ոչ չարժի*

գ) դժվարանումեմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: