Հայերեն   English   Русский  

Գյումրու թատրոնն ամփոփեց 2017-ը


  
դիտումներ: 634

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ամփոփեց 2017թ-ը:

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Ս/թ-ի դեկտեմբերի 19-ին, Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ մամլո ասուլիս` 2017թ-ի տարվա ամփոփման և գալիք տարվա անելիքների, 2018թ-ին սպասվող թատերական իրադարձությունների մասին:

Բանախոսներ` թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և տնօրեն` Տիգրան Վիրաբյանը անդրադարձան թատրոնի ամանորյա ներկայացմանը, որի առաջնախաղը կկայանա դեկտեմբերի 20-ին, և կշարունակվի մինչև դեկտեմբերի 30-ը:

Ամփոփելով 2017թ-ը, բանախոսները խոսեցին թվերի լեզվով.

Հանդիսատեսի թվաքանակը` 41470, խաղացված ներկայացումների քանակը` 141-ի: Տոմսերի վաճառքի հասույթը 2016-ի փոխարեն, որը կազմել է` 18.000.000 դրամ, 2017թ-ին ` 31.000.000 դրամ:

2017թ-ի թվով 7 առաջնախաղերը, ինչպես նաև մարզային և մայրաքաղաքային հյուրախաղերը, հանդիսատեսի թվաքանակի աննախադեպ աճը, հավաստիքն են այն ճշմարտության, որ Գյումրու դրամատիկականը վերագտնում է նախկին հանրաճանա-չումը,-նշեց թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը:

2017թ-ին շուրջ 50.000 դոլլարի մասնավոր ներդրում է կատարվել Գյումրու դրամատիկական թատրոնում, որի շնորհիվ թատրոնը անցում է կատարել արևային ֆոտո-ոլտային ներցանցային համակարգերի: Խնայած էլեկտրաէներգիայի հաշվին, Գյումրու դրամատիկականում կատարվելու են տեխնիկական վերազինում: Ինչպես նաև, մասնավոր ներդրումների շնորհիվ, սոցիալապես խոցելի խավի համար կիրառվել է տոմսերի 40 տոկոս զեղչ:

2018թ-ին նախատեսվում է Գյումրու դրամատիկական թատրոն հրավիրել հանրապետության լավագույն բեմադրիչներ` Վահե Շահվերդյանին, Նարինե Մալյանին և Արշալույս Հարությունյանին: Իսկ տարեսկզբի առաջին պրեմիերան կլինի Արցախյան քառօրյա պատերազմին նվիրված ներկայացումը, որի բեմադրական աշխատանքներն արդեն սկսված են: Պիեսի հեղինակ` Անահիտ Աղասարյան, բեմադրիչ` Լյուդվիգ Հարությունյան, նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի, կոմպոզիտոր` Հայկո:

Բանախոսներն անդրադարձան նաև Գյումրու դրամատիկականին աջակցման հիմանադրամ-ին, խոստանալով` 2018թ-ի մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, թատրոնի մեկ արտիստի ապահովել բնակարանով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: